ԵԱՀԿ ԽՎ թուրք և ադրբեջանցի պատվիրակները չեն կարողացել պատասխանել Միքայել Մելքումյանի հարցադրումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստում հուլիսի 5-ին ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով թուրք և ադրբեջանցի պատվիրակներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի գրասենյակից, հայ պատգամավորը նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի պատասխանատուն Ալիևի իշխանությունն է, որն իրականացրեց անմարդկային և ֆաշիստական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ, մասնավորապես, Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ և մի շարք այլ բնակավայրերում:

Նա ընդգծել է, որ ազերիների կողմից հակամարդկային գործողություններ են իրականացվել մահացած մարդկանց դիակների նկատմամբ՝ կտրելով գլուխներ, մարմնի առանձին հատվածներ: Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև ողջ մարդկանց նկատմամբ:

Ըստ պատգամավորի՝ չարձագանքել այդ փաստերին ուղղակի անհնար է: Միջազգային հանրությունը և կառույցները պետք է իմանան և հստակ գնահատական տան կատարվածին:

Մ. Մելքումյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պետք է. առաջին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ներդրվեն հրադադարի ռեժիմի խախտումն արձանագրող մեխանիզմներ և դրանից բխող պատասխանատվություն, երկրորդ՝ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Մ. Մելքումյանը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղն անպարտելի է:

Պատգամավորը հակադարձել է նաև թուրքական պատվիրակության անդամի՝ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ նախօրեին հնչեցրած ապատեղեկատվությանը՝ նշելով, որ ցեղասպանությունը ապացույցների կարիք չունի, դա փաստ է, որը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնցից վերջին Գերմանիան՝ Բունդեսթագի որոշումով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները, ըստ էության, չեն կարողացել պատասխանել Միքայել Մելքումյանի հարցադրումներին:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին