Թվիթերում Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ամենաշրջանառվող լուրերից է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» աշխարհում ամենաքննարկվող նորություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին գրառումները ողջ աշխարհում արվող թվիթների առաջատար շարքերում են:

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հաստատել է, որ բաժանվում է հայ կիսապաշտպանից՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի ցանկությունը և այն հանգամանքը, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բավականին լուրջ գումար է առաջարկել նրա տրանսֆերի համար: Գերմանական ակումբը Մխիթարյանին հաջողություն է մաղթել ինչպես անգլիական Պրեմիեր լիգայում, այնպես էլ Եվրոպայի լիգայի խաղարկությունում:

Հայերեն English

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով