Աշխարհի ամենաբարձր երկնաքերը թալիսման ունի
1 րոպեի ընթերցում
![Աշխարհի ամենաբարձր երկնաքերը թալիսման ունի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/06/852716.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում ներկայացրել են «Բուրջ Խալիֆա» աշտարակի պաշտոնական թալիսմանը: «Պարոն Բուրջի» ֆիգուրը կրկնում Է աշխարհում ամենաբարձր երկնաքերի ուրվապատկերը: Կապույտ աշտարակ-մարդը կողջունի ծնողների հետ շենքի դիտահարթակ եկող երեխաներին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Gulf Business-ին:
«Պարոն Բուրջի» պատկերներն արդեն հայտնվել են սոցիալական ցանցերի՝ երկնաքերի Էջերում: Ենթադրվում Է, որ Դուբայում նրա մասնակցությամբ երեխաների համար կկազմակերպվեն հատուկ միջոցառումներ: Բացի դրանից, շուտով «Պարոն Բուրջի» փոքրիկ պատկերաքանդակներ կստանան քաղաքի խանութները:
«Բուրջ Խալիֆան» այսօրվա դրությամբ աշխարհի ամենաբարձր շենքն Է: Դուբայում կառուցված աշտարակի երկարությունը կազմում Է գրեթե 830 մետր: