Ադրբեջանը շփման գծում կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիրներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիրներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերականանդորր:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակումիրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»:

Հայերեն English Русский