Քաղաքականություն

Միավորված ՀՕՊ ստեղծելով ՀՀ-ն կարող է օգտագործել ռուսական կործանիչ ավիացիան և խոցման միջոցները

2 րոպեի ընթերցում

Միավորված ՀՕՊ ստեղծելով ՀՀ-ն կարող է օգտագործել ռուսական կործանիչ ավիացիան և խոցման միջոցները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը Հայաստանին չի զրկում հակաօդային պաշտպանության սեփական միջոցները կառավարելու ինքնուրույնությունից: Ազգային ժողովում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը իր միջոցներով պաշտպանում է իր օդային տարածքը: Այս համաձայնագրի հաստատումից հետո մենք շարունակելու ենք կառավարել մեր հակաօդային միջոցները, սակայն դրան ավելացնում ենք նաև Ռուսաստանի ռեսուրսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

Փոխնախարարը հստակեցրեց, որ համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա օգտագործել Ռուսաստանի հակաօդային միջոցները ևս: «Խոսքը գնում է ինչպես թռչող սարքերի, կործանիչ ավիացիայի, այնպես էլ խոցման միջոցների մասին: Մենք սա կօգտագործենք որպես լրացուցիչ ռեսուրս մեր օդային տարածքը պաշտպանելու համար»,- ասաց Նազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում