Հասարակական

Հռոմի պապը Հայաստանում նվեր է ստացել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը Հայաստանում նվեր է ստացել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանում նվեր է ստացել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը, որի հեղինակը միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռն է՝ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը: Հեղինակը ներկա է եղել, երբ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը նվերը հանձնել է Հռոմի պապին:

«Երեք ամիսների աշխատանքս վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս պապի՝ աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա, այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրեց Սրբազան Քահանայապետին:

Կաթողիկոսը Ֆրանցիսկոս պապին ներկայացրեց ինձ և միկրոքանդակագործության արվեստը: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ՝ Հռոմի պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց և շնորհակալություն հայտնեց:

Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին արդեն հասցրել է պատմել այս նվերի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Էդուարդ Տեր-Ղազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում