Հռոմի պապն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում են ՀՀ Նախագահ Սեւժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ.Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ` նախատեսվում է բարեխոսության կարգ: Ըստ արարողակարգի` նախատեսվում է, որ Պապը ծաղիկներ կխոնարհի սուրբ նահատակների հիշատակին անմար կրակի մոտ, եղևնի կտնկի Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում:

2001 թվականին Հայաստան կատարած իր այցի ժամանակ Հռոմի Հուվհաննես Պողոս Երկրորդ Պապը ևս այցելել է Ծիծեռնակաբերդ: Հուշահամալիրի մոտ պսակ դնելուց հետո, հավերժական կրակի մոտ Նորին Սրբությունը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հռոմի կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ, հոգեհանգստյան պաշտոն են կատարել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Արարողության ընթացքում Շառլ

Ազնավուրը կատարել է «Ավե Մարիա» երգը: Ավարտին արտիստը մոտեցել և համբուրել է սուրբ քահանայապետի աջը: Արարողությունից հետո Սրբազան քահանայապետն օրհնել է համալիրի պուրակում իր անունից տնկվելիք եղևնին, որի կողքին պապական հետևյալ մակագրությունը կա. «Հիշիր, Տեր, այս ազգիորդիների տառապանքները եւ օրհնիր Հայաստանը: Հովհաննես ՊողոսԵրկրորդ Պապ»:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին Երևանի ժամանակով 15:00-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Նրան դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: «Զվարթնոց» օդանավակայանից Պապն ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ խորանից աղոթք ու քարոզ են հնչեցրել: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ: Հունիսի 25-ին Պապը լինելու է Գյումրիում, պատարագ կանկացնի, երեկոյան Հանրապետության հրապարակում էկումենիկ աղոթք հնչեցվի առ Աստված, իսկ կիրակի` հունիսի 26-ին Սուրբ պատարագ կմատուցվի Էջմիածնի Բաց խորանում:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան