Հասարակական

Միայն Հռոմի պապի հետ Հայաստան կժամանեն 83 լրագրողներ

2 րոպեի ընթերցում

Միայն Հռոմի պապի հետ Հայաստան կժամանեն 83 լրագրողներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցը լինելու է շատ ներկայացուցչական, նրան ուղեկցելու են 83 լրագրողներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա տեղեկացմամբ` արարողությունների ժամանակ ելույթներից անմիջապես հետո լուսաբանող լրատվամիջոցները կունենան սղագրություններ չորս լեզուներով` ռուսերեն, անգլերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: Գյումրու և Էջմիածնի կրոնական արարողություններից հետո սպասվում են Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիի ճեպազրույցները լրագրողների հետ:

Ինչ վերաբերում է Խոր Վիրապ պապի այցելության լուսաբանմանը, ապա այնտեղ աշխատելու են միայն անձնական լուսանկարիչները, իսկ Նախագահական նստավայրում լրագրողների մուտքը սահմանափակվելու է:

Բալայանը հայտնեց նաև, որ Պապը Գյումրուց Երևան գալու է ինքնաթիռով, հետևաբար, իրենք չեն կազմակերպել լրագրողների տեղափոխումը` հաշվի առնելով ժամանակի սահմանափակ լինելը:

Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի հունիսի 24-ին` ժամը 15:00-ին: Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում