Արտասահմանցի մասնագետն ապշած է «Թումո»-ով ու կոչ անում ծրագրավորումը ներդնել տարրական դասարաններում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ ներուժ ունեցող հայկական տեխնոլոգիական ոլորտի խնդրահարույց ասպեկտների լուծման և զարգացման իր տեսլականն ունի ստարտափերի«Seedstars World» մրցույթի տարածաշրջանային ղեկավար Իգոր Օվչարենկոն:«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ոլորտի համար անհրաժեշտ կադրեր ապահովելու հարցին, նա նշեց, որ հնարավոր է անել միայն դպրոցներումձեռնարկատիրական, ծրագրավորման դասընթացներ ներդնելու միջոցով: «Կա միջազգային կազմակերպություն, որը զբաղվում է երեխաների համար «code club»-ի հիմնադրմամբ, որտեղ վաղ տարիքից երեխաներին սովորեցնում են ծրագրավորում: Տեխնոլոգիական ուսուցումը պետք է կատարվի վաղ տարիքից, հետո շարունակվի ավելի բարձր դասարաններում, համալսարաններում. պետք է ստեղծել սեփական կադրերը, հետո ռացիոնալ օգտագործել: Գիտեմ, որ շատ կազմակերպություններ սեփական նախաձեռնությամբ մասնագետներ են պատրաստում, իրենք կազմակերպության ներսում ստեղծում են փոքր ինկուբատորներ, որտեղ նախագծեր են իրականացնում: Դա ճիշտ մոտեցում է, բայց եթե ավելի ինստիտուտցիոնալ մոտեցման մասին ենք խոսում, ապա դա պետք է արվի դպրոցներից վաղ տարիքից»,-նշեց Օվչարենկոն:

Դիտարկմանը, որ Հայաստանի դպրոցներում ստեղծվում են ինժեներական լաբորատորիաներ՝ Իգոր Օվչարենկոն հիացմունքով արձագանքեց: «Դա հիասքանչ է, այլ երկրներում նման բան չկա, ես ուղղակի ապշած եմ «Թումո»-ով, բայց իմ ուղերձն է, որ ծրագրավորումը տանել տարրական դասարաններ: Շատ ծրագրեր պարզապես օգնում են տրամաբանական մտածողությունը զարգացնել, իսկ բարձր դասարաններում ծրագրավորման այլ լեզուներին կարելի է ծանոթացնել: Պետք է պետության կողմից խթան լինի, ինչպես նաև այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին է, օրինակ, «Microsoft»-ը, որոնք կարող են մասնագետներին վերապատրաստել, ովքեր էլ իրենց հերթին աշակերտներ կպատրաստեն»,-հավելեց ՏՏ մասնագետը:

Ինչ վերաբերում է ստարտափների ու պետության միջև համագործակցության մոդելներին, ապա Իգոր Օվչարենկոյի կարծիքով՝ ճիշտ կլինի ներգրավել միջազգային կազմակերպությունների, որոնք կխթանեն ստարտափերի լուծումների ներդրումը պետական համակարգում: «ԱՄՆ-ում մասնավոր ծանոթությունների միջոցով է դա տեղի ունենում: Մարդիկ, ովքեր տեղյակ են ինչ-որ ստարտափերի մասին, որոնք հավելյալ արժեք կամ օգուտ կարող են տալ պետությանը, միջնորդում են այս երկու սեկտորների համագործակցության համար: ԱՊՀ տարածքում, կարծում եմ, այս մոդելը չի աշխատի: Ձեր դեպքում ճիշտ կլինի ներգրավել միջազգային կազմակերպությունների, որոնք կխթանեն նորարար գաղափարների ներդրումը պետական համակարգում: Ուկրաինայում, օրինակ, «Microsoft»-ը նորարարությունը մտցնում է պետական ապարատ: Պետք է մի խաղացող, որը կասի կա այսպիսի ստարտափ, որն առաջարկում է լավ ծառայություններ, ինչը թույլ կտա կրճատել ծախսերը այս կամ այն ոլորտում, որից էլ կօգտվի պետությունը»,-նշեց մեր զրուցակիցը:

Օվչարենկոյի խոսքով՝ նորարարական լուծումները լայնորեն կիրառելու տեսանկյունից օրինակելի փորձ ունի Էստոնիան: Այս երկրում վաղուց քվեարկությունն իրականացնում են առցանց եղանակով, «անգամ նախագահ կարելի է դառնալ վիրտուալ ձևով»: «Կարելի է միջազգային փորձն ուսումնասիրելով առաջ գնալ, ինչու հեծանիվ հորինել, եթե դա արդեն արվել է»,-եզրափակեց«Seedstars World»-ի տարածաշրջանային ղեկավարը:

«Seedstars World»-ը, որն աշխատում է 65 երկրի հետ, նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը, լինել ավելի շատ երկրներում,բացել գրասենյակներ: Դրանք կլինեն տարածաշրջանային կենտրոններ՝ համակարգելով մի քանի երկրների աշխատանքները: «Seedstars World»-ը Շվեյցարիայում ստեղծված մրցույթ է զարգացող շուկաների և արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար:

«Seedstars Երևան» մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ`համագործակցելով «Seedstars World»-ի հետ: Մրցույթի եզրափակիչը կկայանա հունիսի 25-ին, որտեղ 12 ստարտափեր կներկայացնեն իրենց նախագծերը: Նույն օրը կորոշվեն նաև «IBM ISTC Startup Challenge» ստարտափ մրցույթի հաղթողները:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն