ԱԺ-ն հունիսի 27-ին կգումարի արտահերթ նիստ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,23ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է առաջիկա երկուշաբթի` հունիսի27-ին` ժամը 12։00-ին,գումարելարտահերթ նիստ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարիտեղակալԱրթուրՍարգսյանընշեց,որօրակարգում կլինեն «Իրավական ակտերի մասին» օրենքում լրացումների նախագիծը, «Ընտրական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների մասին» օրինագիծը, «Մարդու վերարտադրողական առողջությանևվերարտադրողական իրավունքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ու այլ օրինագծեր։