Հասարակական

Երևանի, Գյումրու և Էջմիածնի առանձին փողոցներ կփակվեն Հռոմի Պապի այցի արարողակարգային միջոցառումների ժամանակ

2 րոպեի ընթերցում

Երևանի, Գյումրու և Էջմիածնի առանձին փողոցներ կփակվեն Հռոմի Պապի այցի արարողակարգային միջոցառումների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցի շրջանակներում կազմակերպվող արարողակարգային միջոցառումների ժամանակ, հասարակական կարգի պահպանման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքների առանձին փողոցներում:

Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, հունիսի 22-ին ժամը 10-ից փակ են Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների առանձին ուղղություններ: Երթևեկելի կլինեն Աբովյան փողոցից Ամիրյան փողոց, Տիգրան Մեծ պողոտայից Նալբանդյան փողոց և Վազգեն Սարգսյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա և Նալբանդյան փողոց ուղղությունները:

Հունիսի 24-ին ժամը 18-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները:

Հունիսի 25-ին ժամը 9-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները:

Գյումրի հունիսի 24-ի ժամը 10-ից մինչև հունիսի 25-ի ժամը 18-ը փակ են լինելու Վարդանանց հրապարակ մուտք գործող փողոցները:

Էջմիածնում հունիսի 26-ին ժամը 7.30-ից փակ են լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տանող փողոցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում