Հանրապետության հրապարակում Հռոմի պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ ՀՀ նախատեսվելիք այցի շրջանակներում ըստ պաշտոնական հանդիպումների, նախատեսված միջոցառումների վայրի նախանշված երթուղիներում որոշակի ճանապարհահատվածներում հունիսի 24-ից 26-ը ներառյալ դադարեցվելու է ճանապարհային տրանսպորտային երթեւեկությունը: ՀՀ նախագահական նստավայրում հրավիրված ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «Դրանք նախապես նախանշված են: Յուրաքանչյուր օրվա՝ ըստ ժամերի տրանսպորտային երթեւեկության դադարեցումների եւ սահմանափակումների վերաբերյալ կազմված է ամբողջական հայտարարության տեքստ Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում՝ յուրաքանչյուր օրվա, ժամի, երթուղու եւ այլ մանրամասնություններով: Հունիսի 24-ին, ժամը 18:00-ից դադարեցվում է երթեւեկությունը Հանրապետության հրապարակում, իսկ հունիսի 25-ի առավոտից մինչեւ երեկո ամբողջ օրը դադարեցվում է տրանսպորտային երթեւեկությունը Հանրապետության հրապարակում: Հետիոտների համար մուտքեր են նախատեսվում Աբովյան, Ամիրյան եւ Տիգրան Մեծ փողոցներից: Մնացած բոլոր մուտքերը փակ կլինեն նաեւ հետիոտների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արեյանը:

Նշված երթուղիներում եւ ըստ ճանապարհահատվածների ընդհանուր օգտագործման քաղաքային տրանսպորտը դադարեցման ժամանակահատվածում կարող է օգտվել զուգահեռ փողոցներից: Քաղաքացիների համար սահմանափակումները լինելու են ըստ ժամերի, կոնկրետ ճանապարհահատվածների: Կարեւորագույն վայրներն են՝ ՀՀ Նախագահի նստավայրը, Հանրապետության հրապարակը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը եւ այն երթուղին, որն Էջմիածնից տանում է Իսակովի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց փողոցներ, Նորագավիթ՝ այնուհետեւ Խոր Վիրապ: «Միջոցառումները, որոնք նախատեսված են Հանրապետության հրապարակում, շարունակվելու են համերգային ծրագրով: Նախապատրաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են եւ մոտենում են ավարտական փուլին՝ ըստ միջոցառումների վայրերի: Կարեւորելով այցի համապետական եւ միջազգային նշանակությունը՝ կարծում եմ, մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան ժամանակավոր անհարմարություններին՝ կապված տրանսպորտային երթեւեկության դադարեցման եւ որոշակի փողոցներում որոշ սահմանափակումների հետ »,- եզրափակեց Կամո Արեյանը՝ հավելելով, որ այս այցն իր միջազգային նշանակությամբ եւ կարեւորությամբ խորին հարգանքով եւ երախտագիտությամբ կընդունի յուրաքանչյուր քաղաքացի:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հավելեց, որ նախատեսված են լրացուցիչ հնարավորություններ շարժողական բարդություններ եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է այն բոլոր կազմակերպությունների հետ, որոնք ցանկություն կունենան ներկա լինելու էկումենիկ արարարողությանը Հանրապետության հրապարակում, եւ ստեղծված են բոլոր հնարավորությունները դա կազմակերպելու համար: Փողոցները բաց են լինելու առանց հրավիրատոմսերի բոլոր ցանկացողների համար, ինչպես նաեւ հաջորդ օրն առավոտյան Մայր Աթոռի տարածքում:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան