Քաղաքականություն

ՀՀ նախագահը Պուտինի հետ զրույցում կարեւորել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Պուտինի հետ զրույցում կարեւորել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը լավ հիմք կդնի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի Է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ եւ Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն ըմբռնման եւ ջանքերի համար, որ դուք դրսեւորում եք այդ հարցում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` հակամարտությունների համապարփակ լուծման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի ցանկությունը: «Եվ մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք մենք ձեռք ենք բերել, այսինքն՝ ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ: Եվ դա աշխատանքային տրամադրություն կստեղծի բանակցություններ վարելու համար»,-հավելել Է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Պուտինն իր հերթին համաձայնել է քննարկել այս բոլոր հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում