Արցախ

Ամերիկահայերը միասնաբար կտոնեն Հայաստանի անկախության 25-ամյակը Վաշինգտոնում

1 րոպեի ընթերցում

Ամերիկահայերը միասնաբար կտոնեն Հայաստանի անկախության 25-ամյակը Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում հունիսի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ԱՄՆ հայկական կազմակերպությունների և եկեղեցիների առաջնորդների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվել է 2016թ. աշնանը ԱՄՆ մայրաքաղաքում` միասնաբար կազմակերպել Հայաստանի Հանրապետության անկախության և Հայաստանի ու ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի տոնակատարությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, ԱՄՆ տարբեր նահանգներից հայերը ժամանելու Վաշինգտոն` մասնակցելու հատուկ միջոցառումների, որոնց համատեղ մշակումը, ծրագրի կազմումն ու իրազեկումը տեղի կունենա առաջիկա ամիսներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում