Life

Քրիստինա Ագիլերան նոր սինգլից եկամուտները կփոխանցի Օռլանդոյում տուժածներին

1 րոպեի ընթերցում

Քրիստինա Ագիլերան նոր սինգլից եկամուտները կփոխանցի Օռլանդոյում տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան հայտարարել Է, թե այն միջոցները, որոնք կստացվեն իր նոր` Change երգի վաճառքից, կփոխանցի Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում հրաձգությունից տուժածներին եւ նրանց ընտանիքներին:

«Օռլանդոյում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը քարի պես ծանրացած Է սրտիս: Ես իմ սերն ու աղոթքներն եմ հղում զոհերին ու նրանց ընտանիքներին»,-Ագիլերայի խոսքը մեջբերում Է People առցանց-հրատարակությունը:

Հրատարակությունը տեղեկացնում Է, որ Ագիլերան երգը գրել Է Fance եւFlo Reutter կատարողների հետ համահեղինակությամբ: Բոլոր այն միջոցները, որոնք երեք ամսվա ընթացքում կստացվեն iTunes-ով սինգլի վաճառքից, կփոխանցվեն Կարեկցանքի ազգային հիմնադրամին, որտեղից դրանք ուղղակիորեն կտրամադրվեն հրաձգությունից տուժածներին ու նրանց ընտանիքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում