Life

Էնն Հեթեուեյը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է դարձել

2 րոպեի ընթերցում

Էնն Հեթեուեյը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է դարձել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Էնն Հեթեուեյը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Է դարձել եւ զբաղվելու Է գենդերային հավասարության եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարեցերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ:

«Կանանց ու աղջիկների իրավունքների վաղեմի պաշտպան տիկին Հեթեուեյը ուշադրություն կգրավի տնային գործերի անհավասար բեռի խնդրի վրա, որը գենդերային հավասարության հիմնական խոչընդոտներից մեկն է: Նա կաշխատի միջազգային մակարդակով, որպեսզի նպաստի այն քաղաքականության ընդունմանն ու կիրառմանը, որը կբերի զգալի փոփոխությունների»,- հայտնել է ՄԱԿ-ը:

Դերասանուհին հայտարարել է, որ շոյված է գենդերային հավասարության հասնելուն օժանդակելու նման հնարավորության համար: «Զգալի առաջընթաց արդեն ձեռք է բերված, բայց եկել է ժամանակը, որ մենք միասնաբար ակտիվացնենք մեր ջանքերը եւ ապահովենք իսկական հավասարության ձեռքբերումը»,- ասել է նա:

Հեթեուեյը Ֆանտինի դերն է խաղացել ըստ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի ստեղծված ֆիլմ-մյուզիքլում, որը նրան բերեց գրեթե բոլոր գլխավոր մրցանակները, ներառյալ «Ոսկե գլոբուսը», ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակը, «Քննադատների ընտրությունը» եւ «Օսկարը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում