Սպասվող լրահոս. 16.06.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում նախատեսվում է թույլատրել օճառի և օծանելիքի ու կոսմետիկ միջոցների արտադրություն: Այս հարցն ընգրկված է այսօր` հունիսի 16-ին, ՀՀ կառավարության կայանալիք նիստին: Այս նախագծի ընդունումը պայմանավորված է Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացմամբ և ներդրումների խրախուսմամբ: Օճառի արտադրության մեջ բացակայում են վտանգավոր նյութերի և թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որի արդյունքում թափոններ չեն առաջանում:

ՀՀ կառավարության աջակցությամբ հունիսի 17-18-ը կանցկացվի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Ֆորումի բացմանն ընդառաջ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր կներկայացնեն ֆորումի այս տարվա շեշտադրումները:

Հունիսի 18-19-ն էլ կանցկացվի հղի կանանց և մանուկների առողջության պահպանման և այլ խնդիրներին նվիրված «Կոալա» փառատոնը: Լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպիչներն այսօր կներկայացնեն փառատոնի օրակարգային հարցերը, կանդրադառնան անվտանգ հղիությանն, երեխաների առողջ մանկությանը:

Պարույր Սևակի ծննդավայրում՝ տուն-թանգարան տանող ճանապարհին հունիսի 17-ին կբացվի «Կոչեմ ապրողաց» խորագրով քանդակաշարի առաջին քանդակը` «Անլռելի զանգակատուն» պոեմի հիմքով` «Տո լա՜ճ տնավեր…» անվանված կոթողը: Այն նվիրված է մեծանուն գրողի ծննդյան 100-ամյակին: Իսկ այսօր քանդակաշարի հեղինակ ՀՀ.ժող վարպետ, նկարիչ խաչքարագործ Վարազդատ Համաբարձումյանը կներկայացնի ծրագրի մանրամասները:

Մեկնարկում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը։ Երևան են ժամանել աշխարհում մեծ հեղինակություն վայելող շուրջ 40 միջազգային երաժշտական մրցույթների տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն երաժշտական աշխարհի ձեռքբերումները, մարտահրավերները։ Երեկոյան էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում 60-րդ գլխավոր համաժողովի շրջանակում տեղի կունենա ֆեդերացիայի դափնեկիրների գալա համերգը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ