Պաշտոնական

ՀՀ վարչապետը Շիրակի խնդիրներին փուլ առ փուլ լուծում տալու մտադրություն ունի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղերում, ինչպես նաև Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Վարչապետը շրջել է կրթական հաստատություններով, ծանոթացել ուսուցման կազմակերպման գործընթացին, կրթական ծրագրերին, հանդիպել ընդունելության քննություններ հանձնող դիմորդներին և հաջողություն մաղթել նրանց:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գյումրիում կառավարության ղեկավարն այցելել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սասստեքս» ընկերությանը պետության աջակցությամբ տրամադրված շինություններ, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ: Ընկերության ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել կառուցապատման աշխատանքների ընթացքը և տեղեկացրել, որ ձեռնարկության տրամադրված շենքերի շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա ամիսներին: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվում է 4 մլն եվրո, իսկ գործարանում ստեղծվելու է շուրջ 400 նոր աշխատատեղ: Ներկա դրությամբ շինաշխատանքներում ներգրավված է 80 մարդ: Ձեռնարկության ողջ արտադրանքը նախատեսվում է արտահանել եվրոպական երկրներ: Բացի այդ, տեղեկացվել է, որ տեքստիլի արտադրության գործարանը Շիրակի մարզում ունենալու է 10 մասնաճյուղ, որոնցից մեկն արդեն իսկ գործում է Ամասիայում: Մասնաճյուղերից յուրաքանչյուրում նախատեսվում է ստեղծել միջինը 100 աշխատատեղ:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Շիրակի մարզ այցի նպատակն է ևս մեկ անգամ վեր հանել մարզում առկա խնդիրները և փուլ առ փուլ լուծում տալ դրանց: Վարչապետը նշել է, որ Շիրակի մարզը գտնվում է ՀՀ Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում և ավելացրել, որ պետությունն իրականացնելու է նախատեսված բոլոր ծրագրերը՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 23 մլն եվրո կհատկացվի Գյումրիում ասֆալտապատման, լուսավորության և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Այնուհետև վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզետարանում անցկացվել է խորհրդակցություն: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Գյումրիում գործող բուհերի կրթության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող առաջարկություններ: Խորհրդակցության ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ քննարկվող հարցի շուրջ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության արդյունավետ և որակյալ կազմակերպումը և հանձնարարել ՀՀ կրթության ու գիտության նախարարությանը՝ շարունակել քննարկումները հարցի շուրջ և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Գյումրիում Հովիկ Աբրահամյանն այցելել է քանդակագործ Սերգեյ Մերկուրովի անվան տուն-թանգարան, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Տուն թանգարանի հիմնանորոգման նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվել է 35 մլն դրամ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին:

Վարչապետ Աբրահամյանն այցելել է Ախուրյան համայքում կառուցվող բնակելի շենքերի շինհրապարակ: Զեկուցվել է, որ շինաշխատանքներն ավարտին են հասցվելու տարեվերջին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվել է 800 մլն դրամ: Արդյունքում բնակարանամուտ կտոնի 104 ընտանիք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին շինաշխատանքներն իրականացնել բարձր որակով և սահմանված ժամկետներում:

Այցի ընթացքում Հովիկ Աբրահամյանն այցելել նաև Ախուրյանի ջրամբար, որը վերջին հինգ տարիների ընթացքում ամբողջությամբ լցվել է առաջին անգամ: Վարչապետին զեկուցվել է, որ այս պահի դրությամբ ջրամբարում առկա է 540 մլն խմ. ջուր, ինչը հնարավորություն է կտա ոռոգել Արմավիրի և Արագածոտնի մարզերի շուրջ 30 հազար հեկտար հողատարածքներ: Այն կազմում է Հայաստանում ոռոգվող ընդհանուր հողատարածքների 25 տոկոսը:

Հայերեն English Русский

Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին. թուրք մտավորական

Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/04/25

Ասիական ինդեքսներ - 23/04/25

Իրանը դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ բանակցությունների նոր փուլից առաջ

ՀՀ պաշտպանության նախարարն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռյուտեն Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի, Պենտագոնի ղեկավարի և Թրամփի խորհրդականի հետ