Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը վերջնական որոշում կկայացնի այս շաբաթ

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը վերջնական որոշում կկայացնի այս շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս շաբաթ վերջնական որոշում կկայացնի իր հետագա ֆուտբոլային կարիերայի վերաբերյալ: Այս մասին խոսել է «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը: Դորտմունդիցիները Մխիթարյանին առաջարկել են պայմանագիր, որով հայ ֆուտբոլիստը տարեկան կարող է վաստակել 7 միլիոն եվրո, սակայն Հենրիխը դեռ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը:

«Արմենպրես»-ը տեղեկացնում է , այդ մասին փոխանցում է «Bild»-ը:

Մխիթարյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Արսենալ»-ը, «Յուվենտուս»-ը և «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում