Մշակույթ

«Նոր գիրք» 3/14. «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ», «Բաբելոնյան գրադարան»

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք» 3/14. «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ», «Բաբելոնյան գրադարան»

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեցեք գրքեր և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Դերենիկ Դեմիրճյան

«Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ»

Խոհագրությունը ներկայացնում է Դերենիկ Դեմիրճյանի մտահոգություններն ու ստեղծված ծանր կացությունից հնարավոր ելքերի փնտրտուքը՝ Ղարաբաղի, Նախիջևանի, Ախալքալաքի և առհասարակ ողջ հայության ճակատագրի առնչությամբ: Սա առանձին գրքով առաջին տպագրությունն է:

Հրատարակության է պատրաստել Կարինե Ռաֆայելյանը, խմբագիրը Կարո Վարդանյանն է: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Խորխե Լուիս Բորխես

«Բաբելոնյան գրադարան» (պատմվածքներ, էսսեներ)

Գրքում ներառված են XX դարի մեծագույն գրողներից մեկի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի յուրատիպ խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակին և մետաֆիզիկան ու աստվածաբանությունը իջեցնել ֆանտաստիկայի մակարդակին:

Իսպաներենից թարգմանել են Հովհաննես Բոդուկյանը և Կառա Չոբանյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում