Օգտատերերը սկսել են լքել սոցիալական ցանցերը
1 րոպեի ընթերցում
![Օգտատերերը սկսել են լքել սոցիալական ցանցերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/06/850490.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SimilarWeb անալիտիկ կազմակերպության հետազոտությունները պարզել են,որ օգտատերերը սկսել են ավելի քիչ ժամանակ անցկացնել սոցիալական կայքերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` SimilarWeb անալիտիկ կազմակերպության փորձագետները նկատել են, որ օգտատերերը կորցնում են սոցիալական կայքերի հանդեպ իրենց հետաքրքրությունները: Ամենամեծ նվազումները նկատվում են Instagram-ում, որի օգտատերերը սկսել են օրական 23.7 %-ով քիչ ժամանակ անցկացնել այնտեղ: Նրան հետևում է Twitter-ը 23,4% արդյունքով, Snapchat-ը `15,7% և Facebook-ը 8%-ով: