Սպասվող լրահոս. 10.06.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հունիսի 12-ին ՌԴ-ն նշում Է գլխավոր պետական տոնը՝ Ռուսաստանի օրը: 1990 թվականի հունիսի 12-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Ռուսաստանի անկախության և ինքնիշխանության մասին հռչակագիրը: 1994 թվականից սկսած հունիսի 12-ը նշվում է որպես Ռուսաստանի օր: Տոնին ընդառաջ այսօր` հունիսի 10-ին, ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը կազմակերպում է ընդունելություն:

Հունիսի 10-ին ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում կմեկնարկեն «Հայաստան. ՏՏ ֆորում»-ի աշխատանքները, որին մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը Արծվիկ Մինասյանը: Նա հանդիպելու է «Սինոփսիս»-ի նախագահ Չի Ֆուն Չանի, ինչպես նաև Սիլիկոնյան հովտի երիտասարդ հայ ծրագրավորողների հետ: Հունիսի 11-ին Լոս Անջելեսում կանցկացվի նաև գործարար համաժողով:

ՀՀ ՊՆ իր կարիքների համար հայտարարել է ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթներ: Այսօր կայանալու է մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք հանդիպումը:

Համագործակցության մասին փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի և Չինաստանի մշակույթի նախարարությունների միջև: Փաստաթղթի ստորագրմամբ կհաստատվի 2017-2020 թվականների համատեղ ծրագիրը: Թե Հայաստանն ու Չինաստանը կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացնելու, կբարզաբանեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:

Հոգեբուժական խնդիրները քննարկվեն «Հոգեբուժական փորձաքննություններ և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ» խորագրով երկօրյա գիտաժողովում: Այն նվիրված է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հիմնադիր Մարիետա Մելիք-Փաշայանի 80-ամյակին: Գիտաժողովի երկրորդ նիստն անցկացվելու է հունիսի 11-ին՝ Ստեփանակերտում:

Օրվա առողջապահական թեման կշարունակեն սեքսոպաթոլոգները: Որո՞նք են սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված հիվանդությունները, ինչպե՞ս կարելի է դրանք կանխարգելել և բուժել: Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը կներկայացնի իր խորհուրդներն ու հիվանդացության վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ:

Արդյո՞ք իրական են խանութներում տարբեր ապրանքների համար սահմանված զեզչերը, թե դրանք մոլորեցնում են սպառողին: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահԲաբկեն Պիպոյանը կանդրադառնա խանութների զեղչերին, մոլորեցնող գովազդներին և անկառավարելի մարկետինգի հետեւանքներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ