Քիմ Քարդաշյանը դարձել է Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի պատվո հայ դեսպան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցին օգնելու համար հատուկ շնորհակալության է արժանացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հիվանդանոցի նախագահ Փոլ Վիվիանոն հիվանդանոցի պատվա դեսպանների հետ հանդիպմանը Քարդաշյանին է նվիրել հուշատախտակ, որով նա ճանաչվում է որպես «Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի պատվո հայ դեսպան»:
Քիմ Քարդաշյանը, ով արդեն ավելի քան ութ տարի այցելում և օժանդակում է հիվանդանոցին, նշել է, թե ուրախ է, որ իր աշխատանքը գնահատվում է հայ համայնքի և հիվանդանոցի կողմից:
«Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի հայ դեսպանների խումբը» հայերից բաղկացած մի խումբ է, որն աջակցում է հիվանդանոցին երեխաների բուժելու առաքելությունում: