Սպորտ

Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Տրակտոր Սազի» ձախողվել է ադրբեջանցի երկրպագուների պատճառով

1 րոպեի ընթերցում

 Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Տրակտոր Սազի» ձախողվել է ադրբեջանցի երկրպագուների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տեղափոխությունն իրանական «Տրակտոր Սազի» ձախողվել է՝ վերջինիս ադրբեջանցի երկրպագուների պահանջով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Varzesh3.com-ը, Հարոյանի պայմանագրի լուրը դժգոհություն է առաջացրել «Տրակտոր Սազի»-ի ֆանատների շրջանում, որոնց մեջ մեծ է ազգությամբ ադրբեջանցիների թիվը, ովքեր վերապահումներ են ունեցել Հարոյանի ազգության հետ կապված:

«Տրակտոր Սազի»-իմարզական տնօրեն Մոսթաֆա Աջորլուն Instagram-ի իր էջում հաստատել է այս լուրը՝ ավելացնելով, որ ակումբըպաշտպանությունն ուժեղացնելու այլ քայլեր կձեռնարկի:

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին «Տրակտոր Սազի»-ի երկրպագուները հանդիպումներից մեկի ժամանակ հանդես էին եկել հակահայկական կոչերով:

Հունիսի 6-ին հայտարարվել էր, որ «Տրակտոր Սազի»-ն 2 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ:

Մի քանի տարի առաջ իրանական այս ակումբում է հանդես եկել Երևանի «Ալաշկերտ»-ի դարպասապհ Գևորգ Կասպարովը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում