Սպասվող լրահոս. 07.06.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կազմակերպում է տնտեսավարող սուբյեկտների իրազեկման միջոցառում: Այսօր` հունիսի 7-ին, կներկայացվեն տնտեսավարող սուբյեկտների գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտում տեղի ունեցած վերջին փոփոխությունները: Դա պայմանավորված է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հանգամանքով: Իրազեկման միջոցառմանը ներկա կլինեն Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև խոշոր առևտրային և ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Գերմանիայի թուրք պատգամավորներին սպառնում են սպանել, Էրդողանն էլ Գերմանիային ու Ֆրանսիային մեղադրում է Ռուանդայում և Նամիբիայում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիան ի՞նչ քայլերի կգնա, որո՞նք պետք է լինեն Հայաստանի, Սփյուռքի անելիքները: Թեմայի շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացնելու ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը:

Այսօր պաշտոնաես կբացվի Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Startup Armenia Coworking»-ի գրասենյակը: Կներկայացվեն «Startup Armenia Coworking»-ի և Սևանում կայանալիք «Sevan Startup Summit» ֆորումի ծրագրերը: Կքննարկվեն Հայաստանում ՏՏ ոլորտի և «Startup» ծրագրերի խնդիրներն ու առաջխաղացման տեսլականը: Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև Հայաստանի ՏՏ ոլորտի առաջնակարգ մասնագետներ:

ՀՀ փաստաբանների պալատն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կստորագրեն համագործակցության հուշագիր: ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը և ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կներկայացնեն, թե ինչին է ուղղված համագործակցության հուշագիրը:

Եթե ձեզ հետաքրքրում են ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրերը, ապա սպասեք ՀՀ ԱՆ բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի վերլուծությանը: Նա կներկայացնի Հայաստանի Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն և վերահսկմանն ուղղված պետական քաղաքականությունը և իրականացվող աշխատանքները:

Երևանի թիվ 170 ավագ դպրոցում կանցկացվի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը: Ներկա կլինի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Քննարկումների առանցքում կրկին տրանսպորտային խնդիրներն են: «Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը և «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կխոսեն հանրապետության երթուղիները սպասարկող ընկերությունների, տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպությունների և ավտոկայանատեղերի առկա վիճակի մասին։

Մի քանի օր է Երևանում և հանրապետության այլ մարզերում տեղացած ուժեղ կարկուտը լուրջ անհանգստություն է պատճառում գյուղատնտեսներին: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյան կխոսի անսպասելի կարկտահարության ու դրա հետևանքների մասին: Նա կներկայացնի, թե ո՞ր շրջաններն են ամենից շատ վնասներ կրել և ի՞նչ խնդրի առջև է կանգնած այսօր գյուղացին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ