Այվազովսկու կտավը Christie's-ի աճուրդում վաճառվել Է 194,5 հազար ֆունտով
1 րոպեի ընթերցում
![Այվազովսկու կտավը Christie's-ի աճուրդում վաճառվել Է 194,5 հազար ֆունտով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/06/849856.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում Christie's-ի աճուրդում Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը վաճառվել է 194,5 հազար ֆունտով, նկարչի երկու այլ աշխատանքներ գնվել են 158,5 հազար եւ 110,5 հազար ֆունտով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աճուրդային տան ներկայացուցիչը:
«Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը նախապես գնահատված էր 200-300 հազար ֆունտ ստեռլինգ:
«Թոփ լոտ է դարձել Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը, որը վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստեռլինգ գումարով:Վաճառվել են նաեւ Այվազովսկու վրձնած եւս երկու կտավներ՝ «Նավաբեկությունը»՝ 158,5 հազար ֆունտով եւ «Սալադինի միջնաբերդի տեսարանը Նեղոսի ափերից» նկարը՝ 110,5 հազար ֆունտով»,-ասել է Christie`s-ի ներկայացուցիչը: