Life

Գերմանիայում ռոք-փառատոնի ժամանակ կայծակի հարվածից տասնյակ մարդիկ են տուժել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում ռոք-փառատոնի ժամանակ կայծակի հարվածից տասնյակ մարդիկ են տուժել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Rock am Ring ռոք-փառատոնի ժամանակ կայծակի հարվածից տուժել է 42 մարդ: Նրանցից 8-ը հոսպիտալացվել են, մեկ վիրավոր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BNO News-ը:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 3-ի երեկոյան Մենդիգ քաղաքում: Փառատոնի անցկացման վայր են ժամանել իրավապահ մարմինների, հրշեջ ծառայության և «Կարմիր խաչ»-ի գերմանական գրասենյակի ներկայացուցիչներ:

Ելույթները դադարեցվել են և շարունակվել միայն 4,5 ժամ հետո: Գերմանական Die Welt-ի փոխանցմամբ` փառատոնին ներկա է եղել շուրջ 90 հազար մարդ:

Կայծակի հարվածի դեպք տեղի է ունեցել նաև 2015թ.: Այդ ժամանակ հոսպիտալացվել է 12 մարդ:

Rock am Ring-ն աշխարհի ամենախոշոր ռոք-փառատոններից է, որը 1985 թվականից սկսած ամեն տարի անց է կացվում Գերմանիայում հունիսի առաջին հանգստյան օրերին ու տևում է 4 օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում