Life

Գիտնականները մոտ են քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութի ստեղծմանը

2 րոպեի ընթերցում

Գիտնականները մոտ են քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութի ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների միջազգային խումբը «մոտ Է քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութի մշակմանը»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Australian թերթն՝ ընդգծելով, որ պատրաստուկը, որի մասին խոսվում Է, արդյունավետ կլինի քաղցկեղային բոլոր հիվանդությունների նկատմամբ:

«Մեզ առաջին անգամ հաջողվել Է ստեղծել ներերակային պատվաստանյութ՝ նանոմասնիկների օգտագործմամբ,- թերթում հրապարակված հարցազրույցում ասել Է գիտական խմբի ղեկավար, Մայնցի Յոհան Գուտենբերգի անվան համալսարանի Ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Ուգուր Սահինը:- Սկզբունքորեն, խոսքը վերաբերում Է պատվաստանյութի, որը կարելի կլինի կիրառել ցանկացած տեսակի քաղցկեղային ուռուցքների նկատմամբ»:

Գիտնականը հայտնել Է, որ այն ունի ոչ թե կանխիչ, այլ թերապեւտիկ բնույթ, այլ խոսքով՝ կոչված Է ոչ թե կանխելու քաղցկեղային հիվանդությունները, այլ օգտագործվելու դրանց բուժելիս: Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն «հուսադրող թեստեր» Է անցել մկների եւ մելանոմայով հիվանդ մի քանի մարդկանց վրա:

Սակայն այդ հիվանդների վրա դրա ներգործության վերջնական արդյունքները հայտնի կլինեն մոտավորապես մեկ տարի անց: Դրանից հետո հետազոտողները ծրագրում են ավելի ընդգրկուն թեստեր անցկացնել հիվանդ մարդկանց վրա: Ուգուր Սահինը ենթադրություն Է արել, որ պատրաստուկը կիրառման կթույլատրվի «մոտավորապես հինգ տարի հետո»:

Գիտնականների միջազգային խմբի այս աշխատանքի մասին հաղորդագրությունը հունիսի 2-ին հրապարակվել Է Nature հանդեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում