Սպասվող լրահոս. 02.06.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի և Իրանի միջև կհաստատվի առանց վիզայի ռեժիմ: Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր: Փաստաթղթին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում: Համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

Ինչ մասնագիտություններ են նախընտրում դիմորդները, արդյոք նրանց շրջանում շարունակում են պահանջված մնալ բարձրագույն ուսումնաական հաստատությունները: Ինչ քայլեր են ձեռնարկվում մասնագիտություններն աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու համար: Այս և այլ հարցերին են անդրադառնալու Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը,, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը:

Կներկայացվի «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գրիքը: Այն մուլտիմեդիա հարթակի վրա ստեղծված շարքի արդեն երկրորդ ինտերակտիվ գիրքն է, որը հնարավորություն կտա ընթերցողներին Երևանի մասին տեղեկատվություն ստանալ միանգամից 7 լեզվով: Էլեկտրոնային գրքում առաջարկվում է նաև քաղաքային վեց շրջագայությունների ու զբոսանքների մեկօրյա փաթեթ, ինչը գիրքը դարձնում է զբոսաշրջային ինտերակտիվ ուղեցույց:

Երևանում կմեկնարկի «Աջակցություն նորարարությանը Հայաստանում» խորագրով համաժողով: Համաժողովի ընթացքում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից կներկայացվեն Հայաստանում նորարարությունների ֆինանսավորման նոր գործիքներ: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հունիսի 2-ը Առողջ սնվելու օրն է: Ինչ է նշանակում առողջ սնվել, որոնք են համարվում մարդու օրգանիզմի համար օգտակար մթերքներ: Բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը կներկայացնի իր մասնագիտական դիտարկումները:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և «Արամ Խաչատրյան» տրիոյի նախաձեռնությամբ կմեկնարկի «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում պարբերաբար կներկայացվեն գերմանացի կոմպոզիտորների թանգարանները: Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի պատրաստած տեսաշարի ուղեկցությամբ կներկայացվի նշանավոր կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի՝ Համբուրգում և Բադեն-Բադենում գործող թանգարանները, ինչպես նաև հանրաճանաչ կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին: Երեկոյի ընթացքում կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան «Արամ Խաչատրյան» տրիոն, ինչպես նաև երգչուհի Աննա Մայիլյանը և ալտահար Մաքսիմ Նովիկովը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes