«Հայփոստ»-ը մարել է «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին նվիրված գեղաթերթիկ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում 2016 թվականի մայիսի 30-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ»-ից:

Մարումն իրականացրին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետությանդեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Գեղաթերթիկը ներկայացնում է Ռիո դե Ժանեյրո քաղաքի տեսարանը: Նամականիշի վրա պատկերված է Ռիո դե Ժանեյրո քաղաքի հայտնի Կոպակաբանա լողափը, որտեղ ավազի վրա պատկերված են այն մարզաձևերից մի քանիսը, որոնցով Հայաստանի օլիմպիական հավաքականը հանդես է գալու 31-րդ ամառային օլիմպիական խաղերին:

Անվանումը. Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016»

Թողարկման օրը` 30 մայիսի 2016թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյան, Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Տպագրությունը` օֆսեթ

Նամականիշի չափսերը` 35,0 x 35,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.

Հայփոստը մասնակցում է «Նյու Յորքի-2016» Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:

Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը գործում է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:

Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը:

Ցուցահանդեսին ներկայացված են 2013, 2014 և 2015թ. –ի հայկական նամականիշերի հավաքածուներ:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն կրկին հարվածել է Իրանին, իսկ Իրանը` Քուվեյթին ու Բահրեյնին

Տոնական մթնոլորտում նշվել է Անի համայնքի օրը

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը