Հազարավոր ամերիկացիներ պահանջում են գորիլայի զոհվելու համար պատժել երեխայի ծնողներին
1 րոպեի ընթերցում
![Հազարավոր ամերիկացիներ պահանջում են գորիլայի զոհվելու համար պատժել երեխայի ծնողներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/05/848970.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 14 հազար մարդ Է ստորագրել հանրագիրն այն երեխայի ծնողներին պատժելու պահանջով, որն ընկել Էր գորիլայի մեծավանադակը, ինչի հետեւանքով ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատողները հարկադրված են եղել գնդակահարել կենդանուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք՝ նեքոստորագրյալներս, ցանկանում ենք, որ այդ ծնողներին պատասխանատվության ենթարկեն հսկողության բացակայության եւ անփութության համար, որոնք հանգեցրեցին Հարամբեի մահվան»,- ասված Է հանրագրում, որը հրապարակվել Է www.change.org կայքում:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի Ցինիցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատողները մայիսի 28-ին հարկադրված են եղել գնդակահարել Հարամբե մականունով արու գորիլային այն բանից հետո, երբ երեք տարեկան տղան ընկել Է կենդանու մեծավանդակը:
Ականատեսների խոսքով՝ կենդանին ճչացող տղային քարշ Էր տալիս մեծավանդակով: Կենդանաբանական այգու աշխատողները Հարամբեին գնդակահարել են դրա կացարան երեխայի ընկնելուց տասը րոպե հետո: Երեխան հոսպիտալացվել Է, սակայն նա կյանքին սպառնացող վերքեր չի ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: