Ինովացիա

Facebook-ը եւ Microsoft-ը 6,6 հազար կմ երկարությամբ մալուխ կանցկացնեն Ատլանտյան օվկիանոսով

1 րոպեի ընթերցում

Facebook-ը եւ Microsoft-ը 6,6 հազար կմ երկարությամբ մալուխ կանցկացնեն Ատլանտյան օվկիանոսով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebookեւ Microsoft ընկերությունները միավորել են ուժերն արտասովոր ծրագրի իրականացման նպատակով: Նրանք պլանավորում են Ատլանտյան օվկիանոսի հատակով անցկացնել 6,6 հազար կիլոմետր ընդհանուր երկարությամբ ինտերնետ-մալուխ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ մալուխը Վիրջինիայի ծովեզերքից կձգվի մինչեւ Իսպանիայի ափեր եւ թույլ կտա հասնել տվյալների հաղորդման՝ «վայրկյանում մինչեւ 160 տերաբայթ» արագության: Այսպիսով, դա կդառնա ամենամեծ հզորության մալուխն այս ուղեգծով արդեն գործողների համեմատությամբ, նշում Է հեռուստաընկերությունը:

Նրա տվյալներով՝ աշխատանքների սկիզբը նախատեսված Է ընթացիկ տարվա օգոստոսին, ծրագրի իրագործումը կտեւի մոտավորապես մեկ տարի: Որպես Facebook-ի եւ Microsoft-ի գործընկեր հանդես կգա Իսպանիայում խոշորագույն՝ Telefonica հեռահաղորդակցական ընկերությունը, իսկ ավելի ճիշտ՝ դրա դուստր ձեռնարկությունը՝ Telxius-ը:

CNN-ը հիշեցնում Է, որ Իսպանիան յուրատեսակ դարպասների դեր Է խաղում դեպի Ասիա եւ Աֆրիկա, որտեղ Համացանցից օգտվում Է շուրջ մեկ միլիարդ մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում