Հույն հնագետները հայտարարել են Արիստոտելի գերեզմանը հայտնաբերելու մասին
1 րոպեի ընթերցում
![Հույն հնագետները հայտարարել են Արիստոտելի գերեզմանը հայտնաբերելու մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/05/848692.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն հնագետ Կոստաս Սիսմանդիսը պնդում է, որ հնագույն Ստագիրայում (այժմ Օլիմպիադա գյուղ Խալկիդիկի թերակղզում) 20 տարի պեղումներից հետո հայտնաբերել է անտիկ փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է , որ գերեզմանը հայտնաբերվել է 1996 թ., բայց այն ժամանակ միայն ենթադրություններ էին արվում, որ այդտեղ թաղված է մեծ փիլիսոփան՝ Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը:
Սալոնիկներում «Արիստոտել - 2400 տարի» համաժողովի ժամանակ Սիսմանդիսը նշել է, թե նոր և ծանրակշիռ ապացույցները վկայում են, որ սա Արիստոտելի գերեզմանն է:
Ըստ հնագետի `գերեզմանը գտնվում է Ստագիրա քաղաքի հյուսիսային լանջին, որտեղ ծնվել է փիլիսոփան:
Արիստոտելը ծնվել է Ստագիրայում մ.թ.ա. 384 թ.: Նա առաջին մտածողն էր, ով ստեղծել է փիլիսոփայության բազմակողմանի համակարգ: