Օբաման թոշակի անցնելուց հետո պատրաստվում Է հանգստանալու ուղեւորվել Վիետնամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մայիսի 23-ին հայտարարել Է, որ թոշակի անցնելուց հետո մտադիր Է ընտանիքի հետ հանգստանալու ուղեւորվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (ՎՍՀ): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին պետության ղեկավարը հայտնել Է Վիետնամի մայրաքաղաքում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ափսոսում եմ, որ Վիետնամ իմ ուղեւորությունն ավելի շուտ չի կայացել: Հնարավոր Է՝ արժե, որ ես արտահայտվեմ որպես ամերիկացի եւ ասեմ, որ ամենալավ բաները մենք թողնում են հետոյին,-ընդգծել Է Օբաման:-Ափսոս, բազմաթիվ հանդիպումների պատճառով ինձ չհաջողվեց ավելի մոտիկից ծանոթանալ այս երկրի հետ: Երբ թոշակի անցնեմ, այստեղ կնոջս ու երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ կանցկացնեմ, կշրջագայեմ շատ վայրերում, կփորձեմ վիետնամական բոլոր ազգային ճաշատեսակները»:

ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ ՎՍՀ-ն համարում Է արտաքին քաղաքական ասպարեզի կարեւոր մասնակիցը: «Մի քանի տասնյակ տարի առաջ մենք երդվյալ թշնամիներ Էինք. իսկ այժմ դարձել ենք բարեկամներ,-հավելել Է նա:-Վիետնամը հաջողությամբ Է զարգանում, այստեղ շատ են նորաստեղծ ընկերությունները, որոնք հարուստ ինովացիոն ներուժ ունեն: Միացյալ Նահանգները ցանկանում Է մասնակցել դրանց գործունեությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել