Գաբրիել Գարսիա Մարկեսի աճյունի մի մասը վերադարձրել են Կուլումբիա
1 րոպեի ընթերցում
![Գաբրիել Գարսիա Մարկեսի աճյունի մի մասը վերադարձրել են Կուլումբիա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/05/848146.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիացի գրող եւ գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի աճյունի մի մասը վերադարձրել են Կոլումբիա, որտեղ նա սկսել Է իր գրական գործունեությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարկեսը վախճանվել Է 2014 թվականի ապրիլի 17-ին 87 տարեկան հասակում Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում, որտեղ ապրել Է ավելի քան կես դար:
Associated Press գործակալության տվյալներով՝ աճյունը զետեղել են հուշաքարի մեջ, որի վրա կանգնեցրել են գրողի կիսանդրին: Կիսանդրու օծման արարողությունը տեղի Է ունեցել Կարիբյան ծովի ափի Կարտախենա նավահանգստի գաղութային դարաշրջանի վանքում: Օծման արարողությանը մասնակցել են նրա հարազատները, բարեկամները եւ տեղացի ականավոր գործիչներ: Աճյունի մնացած մասը կմնա Մեքսիկայում:
Ինչպես նշել Է գործակալությունը, Կարտախենա նավահանգստի ամրոցը եղել Է Մարկեսի լավագույն վեպերից մեկի՝ «Սերը ժանտախտի ժամանակ» ստեղծագործության գործողության վայրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: