Սպասվող լրահոս. 23.05.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ազգային ժողովում սկսվում են 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Այսօր՝ մայիսի 23-ին, գերատեսչությունները հերթով կներկայացնեն, թե որքանով են արդյունավետ ծախսել պետական բյուջեից հատկացված միջոցները:

Արցախյան քառօրյա պատերազմից հետո տարբեր հարթակներում ու ամենատարբեր մակարդակով խոսվեց Ադրբեջանի հանցագործ քայլերի, ինչպես նաև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, հետմահու Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայր Ռուբեն Աբաջյանը, «Մեդիա և իրավունք» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Լալայանը կքննարկեն, թե լրագրողներն ու իրավաբաններն ինչ անելիք ունեն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործում:

Մայիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանդիսավոր թափորը կառաջնորդվի Ս. Հռիփսիմե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները: Վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն, սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

Հայազգի գիտնական, հռչակավոր նեյրոկենսաբան, ԱՄՆ-ի Սկրիպտի գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Պատապուտյանը կանցկացնի բաց դասախոսություն «Շոշափելիքի ընկալումը. ինչպե՞ս ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը» թեմայով:

Մայիսի 23-27-ը կանցկացվեն «Իրանական ֆիլմերի օրեր» Հայաստանում: Մոսկվա կինոթատրոնում կներկայացվեն հետևայլ ֆիլմերը՝ «Թիվ 143 առվափոս» «Օրորոց մայրիկի համար», «Ոսկի և պղինձ», «Ապրես», «Նկարչության ջրավազան»:

Մայիսի 5-12-ը Սոչիում կայացած «Պատանիների Տարածություն» ամենամյա միջազգային թատերական փառատոնից հայկական պատվիրակությունը վերադարձել է լուրջ հաջողություններով: Հայկական պատվիրակությունը ստացել է միանգամից մի քանի մրցանակներ: ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, բեմադրիչ, դերասան Կարապետ Բալյանը կներկայացնեն փառատոնում գրանցած հաջողությունները:

Մեկ այլ հաղթանակ ևս, բայց այս անգամ՝ սպորտում: Շվեյցարական Մոնտրյո քաղաքում ընթացող թաեքվանդոյի Եվրոպայի առաջնությունում բրնոզե մեդալ է ստացել հայազգի մարզիկ Սերգեյ Վարդազարյանը: Նա մայիսի 20-ին երրորդ տեղի համար պայքարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին։ Մինչ այդ մեր մարզիկը հաղթանակ էր տարել իտալացի և թուրք սպորտսմենների նկատմամբ: Այսօր նա և իր անձնական մարզիչ Արսեն Ավետիսյանը կհանդիպեն լրագրողներին և կներկայացնեն մանրամասներ թաեքվանդոյի Եվրոպայի առաջնությունից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes