Life

Տասնամյա աղջնակը բաս-կիթառ է նվագել Մաքքարթնիի հետ

1 րոպեի ընթերցում

Տասնամյա աղջնակը բաս-կիթառ է նվագել Մաքքարթնիի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beatles-ին նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին իր տասնամյա երկրպագուհու հետ ելույթ է ունեցել Բուենոս Այրեսում կայացած համերգի ժամանակ: Նրանք կատարել են Get Back երգը: Համերգի տեսագրությունը զետեղված է YouTube-ում, տռեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երգիչը դպրոցական Լեյլիին բեմ է հրավիրել իր ելույթի միջնամասում: Աղջնակը բեմ է բարձրացել թավշյա արջուկով, իսկ երբ երաժիշտը հարցրել է, թե նա չի ցանկանում, որ ինքը մակագրի դրա վրա, պատասխանել է. «Ես կցանկանայի՝ ձեզ հետ բաս-կիթառ նվագել»: Լեյլին իր գործիքը չի ունեցել, ուստի նա այն ստացել է Մաքքարթնիի խմբից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում