Բաֆետը 1 մլրդ դոլարով Apple-ի 9,8 մլն բաժնետոմս է գնել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը Apple ընկերության բաժնետոմսեր է գնել՝ վճարելով 1 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հայտնել է Բաֆետի ներդրումային ընկերությունը՝ Berkshire Hathaway-ը:

Ընկերությունը ձեռք է բերել կորպորացիայի ավելի քան 9,8 մլն բաժնետոմս՝ մեկ արժեթղթի համար վճարելով միջինը 109 դոլար: Գործարքի գնման պահին դրանք շուկայում գնահատվում Էին 90 դոլար:

Տարեսկզբից սմարթֆոնների վաճառքների կրճատման պատճառով Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է 14 տոկոսով:

Բաֆետի կողմից Apple-ի արժեթղթերի գնման լուրը հանգեցրել է դրանց թանկացման: Մայիսի 16-ին սակարկությունների փակման պահին Apple-ի բաժնետոմսերը գնահատվում էին արդեն 93,88 դոլար՝ 3,7 տոկոսով ավելի, քան մայիսի 13-ին բորսայի փակման ժամանակ:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Apple-ը վաճառել է մոտավորապես 51,2 մլն սմարթֆոն, հասույթը կազմել է 50,55 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 10,5 մլրդ դոլար: 2015 թվականի առաջին երեք ամսում ընկերությանը հաջողվել էր իրացնել 61,2 մլն գաջեթ: iPhone-ների վաճառնքերի ծավալներն անընդմեջ աճում էին վերջին ութ տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում