Սպասվող լրահոս. 17.05.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Վիեննա կատարած այցը քննարկումների առանցքում է: Վերլուծաբանները, քաղաքագետները վերլուծում են ղարաբաղյան հարցի շուրջ նոր զարգացումները: Ի՞նչ կփոխի նախագահի այցը Վիեննա, արդյո՞ք ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները նոր ընթացք են ստանում: Այսօր` մայիսի 17-ին, այս և այլ հարցերի կանդրադառնան Հայաստանի և այլ երկրների փորձագետները:

Այսօր կմեկնարկի հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը: Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լեհաստանի Հանրապետության զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին: Նիստի շրջանակում երկու երկրների գործարար համայնքի շուրջ 35 ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով:

Մայիսի 19-ին լրանում է Պոնտոսի հույների ցեղասպանության 97-րդ տարելիցը: Օրվան ընդառաջ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կներկայացվի Պոնտոսի հույների ցեղասպանությանը նվիրված «Արգոնավորդների ոտնահետքերով» ֆիլմի հայերեն թարգմանված տարբերակի ցուցադրությունը: Ֆիլմի ցուցադրությունից առաջ հույների Ցեղասպանության պատմությունը համառոտ կներկայացնի ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանը:

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճի նախասրահում կկայանա «ՀԱՎԱՍԱՐ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի նպատակն է կին և տղամարդ քաղաքական գործիչների հետ համատեղ բարձրաձայնել կանանց քաղաքական մասնակցության կարևորությունը: Ցուցահանդեսը ներառում է հետևյալ երկու թեմատիկ շարքերը` Հայ քաղաքական գործիչների դիմանկարներ և տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի կանանց ու տղամարդկանց դիմանկարներ՝ հավասար իրավունքների և հնարավորությունների կոչ-ուղերձներով:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով կմեկնի Արմավիրի մարզ: Նա կայցելի մի շարք մշակութային հաստատություններ, կծանոթանա խնդիրներին, արված աշխատանքին:

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը կներկայացնի սպասվող միջոցառումները, կխոսի նաև հասարակության սոցիալ-մշակութային կյանքում թանգարանների դերի մասին:

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Արվեստ էքսպո-2016» միջազգային 2-րդ ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել է հայրենադարձ նկարիչ Վագո Արմենո Խախամյանը: Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին, որին կմասնակցի 40 նկարիչ՝ աշխարհի 18 երկրից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում