Life

Իվետա Մուկուչյանը շնորհակալություն է հայտնել «Եվրատեսիլ»-ի ընթացքում ստացած աջակցության համար

2 րոպեի ընթերցում

Իվետա Մուկուչյանը շնորհակալություն է հայտնել «Եվրատեսիլ»-ի ընթացքում ստացած աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանն իր շնորհակալական խոսքն է ասել բոլոր նրանց, ովքեր աջակցել են մրցույթի ողջ ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ամենաջերմ շնորհակալական խոսքերս եմ հղում իմ հայրենակիցներին, սփյուռքում ապրող հայերին, բոլոր-բոլորին, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին, ովքեր եղել են իմ կողքին այս ողջ ընթացքում։ Ուրախ եմ, որ միասին անցանք այս ճանապարհը, երջանիկ եմ, որ միասին անցանք այս ընթացքը։ Ես իսկապես ուժեղ եմ Ձեզնով: Շնորհակալ եմ նաև Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին և դեսպանատան աշխատակիցներին ցուցաբերած ուշադրության և սրտացավության համար»,- նման գրառում է կատարել Իվետա Մուկուչյանը:

«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Տարբեր երկրների ազգային ժյուրիից Հայաստանի ներկայացուցչին 12-ական միավորներ տվեցին Իսպանիան, Ռուսաստանը, Բուլղարիան, 11` Մալթան, 10-ական` Հունաստանը, Մոնտենեգրոն, 8` Կիպրոսը, 6` Լատվիան, 4-ական Բոսնիա Հերցեգովինան, Խորվաթիան, Լիտվան, Սլովենիան, Շվեդիա: Երկուական միավորներ Իվետա Մուկուչյանը ստացավ Ավստրիայից, Ֆրանսիայից և Իսրայելից, իսկ մեկ միավոր երգչուհուն շնորհեց Հունգարիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում