Life

Աշխարհի ամենամեծ ճամփորդանավը առաջին նավարկությանն է մեկնել Ֆրանսիայից

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենամեծ ճամփորդանավը առաջին նավարկությանն է մեկնել Ֆրանսիայից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենամեծ մարդատար ճամփորդանավը՝ Harmony of the Seas-ը, առաջին նավարկության Է մեկնել Ֆրանսիայի Սեն Նազեր քաղաքից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին այս մասին հայտնել Է Agence France-Presse-ը (AFP):

Նախ նավը կժամանի Մեծ Բրիտանիայի հարավային ափի Սաութհեմփթոն նավահանգիստ, որտեղ կվերցնի առաջին ուղեւորներին: Դրանից հետո Harmony of the Seas-ն ուղղություն կվերցնի դեպի հարավ, կշրջանցի Պիրենեյան թերակղզին եւ ճանապարհորդության կմեկնի Միջերկրական ծովով: Ճամփորդության վերջին կետը կդառնա Բարսելոնը (Իսպանիա):

Ինչպես հաղորդել Է գործակալությունը, նավի երկարությունը 362 մետր Է, լայնությունը՝ 66 մետր, բարձրությունը՝ 72 մետր: Հանրանավը կարող Է տեղավորել մինչեւ 6360 ուղեւորների եւ անձնակազմի ավելի քան երկու հազար անդամների: Harmony of the Seas-ն իր սեփականատիրոջը՝ Royal Caribbean International (RCI) ընկերությանն Է հանձնվել մայիսի 12-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում