Life

Ֆրանցիսկոս պապը խոստացել Է մտածել կանանց ձեռնադրման մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանցիսկոս պապը խոստացել Է մտածել կանանց ձեռնադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել Է հանձնախումբ ստեղծելու մտադրության մասին, որը կուսումնասիրի կանանց սարկավագ ձեռնադրելու հնարավորության հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քահանայապետը դա ասել Է կանանց վանական ուխտերի բարձրաստիճան ներկայացուցչուհիների հետ կայացած դռնփակ հանդիպման ժամանակ:

Սարկավագները եպիսկոպոսներին եւ քահաններին օգնում են ժամերգության ժամանակ, բայց չեն կարող ինքնուրույն ծեսեր կատարել:

Քահանայապետն ասել Է, թե չի առարկում այդ գաղափարի դեմ՝ հավելելով. «Եկեղեցուն օգտակար կլիներ պարզել այս հարցը: Դրան ես համաձայն եմ»:

Ինչպես Հռոմից նշել Է BBC-ն, պապի խոսքը չի նշանակում, թե Վատիկանը պաշտոնապես հայտարարել Է այս հարցը քննարկելու մտադրության մասին: Այդուամենայնիվ, այն վկայում Է Ֆրանցիսկոս պապի պատրաստակամությունը՝ քննարկելու եկեղեցում կնոջ դերի հարցը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում