Հնդկաստանի 70-ամյա բնակչուհին կյանքում առաջին անգամ մայր Է դարձել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի 70-ամյա բնակչուհին կյանքում առաջին անգամ մայր Է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 10-ին հայտնել Է Bangkok Post թերթը:

Նորաթուխ մայրը հայտարարում Է, որ իրեն չափազանց ծեր չի համարում մայրանալու համար: Նրա խոսքով՝ իր կյանքը հենց այժմ Է լիարժեք դարձել:

Նշվում Է, որ Դալժինդեր Քաուրը «առողջ ու պնդակազմ» որդուն ծնել Է դեռ ապրիլի 19-ին, սակայն այդ մասին միայն այժմ Է հայտնի դարձել: Ծնվելիս մանկիկը կշռել Է 2 կիլոգրամ:

Քաուրան կարողացել Է հղիանալ արհեստական բեղմնավորման շնորհիվ:

Քաուրը եւ նրա 79-ամյա ամուսինն արդեն 46 տարի Է՝ ամուսնացած են: Նրանք վաղուց Էի երազում երեխայի մասին, սակայն զույգի մոտ չԷր ստացվում փոքրիկ ունենալ: Այդ ժամանակ Էլ նրանք որոշեցին դիմել Հարիանի նահանգի ընտանիքի եւ վերարտադրման պլանավորման կենտրոն:

Նորաթուխ ծնողները երջանիկ են եւ շնորհակալ են Աստծուն իրենց ընտանիքի համալրման համար, նշում Է հրատարակությունը:

Նշվում Է, որ Քաուրը «լի Է Էներգիայով», նա ինքն Է զբաղվում երեխայով, իսկ ամուսինը նրան ակտիվորեն օգնում Է:

Թերթը նշում Է, որ սա արդեն առաջին դեպքը չԷ Հնդկաստանում, երբ կինը ծննդաբերում Է այսքան ուշ տարիքում Այսպես, 2008 թվականին առաջին անգամ մայր Էր դարձել ՈՒթար-Փրադեշի նահանգի 72-ամյա հնդկուհին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն العربية Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին