Իվետա Մուկուչյանը խոստովանել է, որ կատարելապաշտ է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը խոստովանել է, որ կատարելապաշտ է: «Արմենպրես» -ի փոխանցմամբ` այս մասին երգչուհին նշել է wiwibloggs.com կայքին տված հարցազրույցում:

«Ես կատարելապաշտ եմ, և նույնիսկ եթե մի մանրուք կատարյալ չէ, ես կենտրոնանում եմ դրա վրա, քանի որ չեմ կարող վայելել մնացածը, եթե օրինակ իմ մազերը, կամ շրթներկը իդեալական չէ։ Եվ փոքր բաների վրա աշխատելն է հիասքանչ ելույթ ունենալու գրավականը»,-նշել է Մուկուչյանը:

«Եվրատեսիլ- 2016»-ի հայ պատվիրակը պատմել է երգի ընտրության, տեսահոլովակի նկարահանումների մասին։ Իվետան նշել է, որ պետք է ցնցող ելույթ ունենա, իսկ մնացածն արդեն իր ձեռքերում չէ։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

Հայերեն English

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները Երևանում քննարկում են գիտության և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման հեռանկարները

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հնդկաստանի երեք քաղաքներում հանդես է եկել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարով

Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

ՍԴՀԿ 23-ՐԴ համագումարը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարած բազմաբևեռ, հավասարակշռված և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը լինելու է Ուկրաինայի վերականգնման և վերակառուցման գործընթացի ակտիվ գործընկեր. Moldpres

Հունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA