Անտարկտիդայում գիտնականները դինոզավրերի՝ մեկ տոննայից ավելի մանցորդներ են հայտնաբերել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր երկրներից մի խումբ գիտնականների Անտարկտիդայում հաջողվել Է հայտնաբերել դինոզավրերի՝ մեկ տոննայից ավելի քարացուկներ եւ մնացորդներ, տեղեկացն Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին:
Որոշ գտածոների տարիքը, մասնագետների գնահատումներով, շուրջ 71 միլիոն տարի Է: Հայտնաբերված արտեֆակտների մեջ կան հնադարյան շատ սողունների մնացորդներ:
«Գտնվել են այնպիսի տեսակների մնացորդներ, ինչպիսիք են պլեզիոզավրերը եւ մեզոզավրերը. ծովային մեծամողեսներ, որոնք հայտնի են յուրայի շրջանի մասին ֆիլմից»,- պատմել Է դոկտոր Սթիվ Սոլսբերին՝ Քվինսլենդի նահանգի համալսարանից, որը մասնակցել Է գիտարշավին:
Գիտնականները նաեւ հայտնաբերել են թռչունների, այդ թվում ամենասկզբնական բադերի քարացուկներ, որոնք ապրել են կավճային դարաշրջանի վերջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: