Արծրուն Հովհաննիսյանն Ադրբեջանում կամավորների հավաքագրումը ցուցադրական ու ծիծաղելի է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից բանակում ծառայության անցնելու համար կամավորականների հավաքագրումն առանձնահատուկ նշանակություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ դա արվում է ցուցադրականության շրջանակներում: «Ադրբեջանը անցած օրերին համառորեն ինչ-որ բաներ էր ցանկանում ցույց տալ՝ մեկ իրենց զինապահեստներն էին ցույց տալիս, մեկ՝ զենքերը: Չի բացառվում, որ այդ շրջանակներում է արվում այս ամենը»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս քայլը ծիծաղելի է համարում այն առումով, որ նրանք նախկինում հայտարարում էին, թե կամավորների հավաքագրելու խնդիրներ չունեն: «Սա մի փոքր ծիծաղելի է այն առումով, որ եթե զինադադար է, եթե ի սկզբանե ասում էին, որ որևէ խնդիր չունեն, ապա ի՞նչ կարիք կա կամավորների հավաքագրել: Մենք, օրինակ, ի սկզբանե հենց առաջին օրվանից հավաքագրել ենք ու չենք թաքցրել: Նույնիսկ ինչ-որ պահի ասել ենք, որ այլևս չգան, որովհետև իսկապես շատ էին գալիս, սակայն տվյալ դեպքում իրենց արարքն անհասկանալի է: Նախկինում ինչ խաղ էին խաղում, հիմա ինչ խաղ են խաղում, միմյանց հետ չի համընկնում»,- եզրափակեց Հովհաննիյսանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սահմանել է երկրի զինված ուժերում կամավոր ու հրատապ ծառայության անցնելու կարգը: Նախարարությունը հաղորդել է, որ հաշվի առնելով զինված ուժերում ծառայության անցնելու ցանկություն հայտնողների մեծ թիվը, սահմանվել է ընթացակարգը: Նշվում է, որ հրատապ ծառայության անցնել ցանկացողները կարող են դիմել այն զորամասի հրամանատարությանը, որտեղ ցանկանում են ծառայել:

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի հետ

Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ

Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասին

Հայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության կամպուս. ծրագիրը կիրականացվի Ֆրանսիայի և ԵՄ-ի աջակցությամբ

Կայացավ ՀՆՄ 21-րդ համագումարը

Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն

Հունաստանի ամենահեղինակավոր Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա