Life

Times Higher Education-ի վարկանիշը գլխավորել են ամերիկյան բուհերը

2 րոպեի ընթերցում

Times Higher Education-ի  վարկանիշը գլխավորել են ամերիկյան բուհերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Times Higher Education հրատարակության World Reputation Ranking վարկանիշը գլխավորել են ամերիկյան բուհերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Առաջին տեղն արդեն մի քանի տարի անընդմեջ զբաղեցնում Է Հարվարդի համալսարանը: Երկրորդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն Է, որը դեռ անցյալ տարի չորրորդ տեղում Էր: Այն Հարվարդին զիջում Է նախեւառաջ կրթության որակի գնահատմամբ:

Երրորդ տեղը գրավել Է Սթենֆորդի համալսարանը, որը մեկ տարի առաջ հինգերորդն Էր:

Բրիտանական բուհերն այս տարի վատացրել են իրենց դիրքերը: Քեմբրիջի համալսարանը երկրորդ տեղից իջել Է չորրորդ տեղ, իսկ Օքսֆորդի համալսարանը՝ երրորդից՝ հինգերորդ:

Այս տարի World Reputation Ranking վարկանիշի առաջին հարյուրյակում տեղ են գրավել Ռուսաստանի երեք բուհեր՝ Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը եւ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը:

World Reputation Ranking-ը կազմվում Է բուհերի դասախոսների հարցումների հիման վրա: Այս տարի դրան 10 հազար մարդ Է մասնակցել աշխարհի 133 երկրներից: Յուրաքանչյուր գիտնականի խնդրել են նշել 15 համալսարան, որոնք, նրա կարծիքով, լավագույնն են այն առարկայի հետազոտմամբ եւ դասավանդմամբ, որով նա զբաղվում Է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում