Իվետա Մուկուչյանը Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունըՍտոկհոլմումհանդիպում են ունեցել Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, Իվետա Մուկուչյանը ներկայացրել է մրցույթի նախապատրաստական ողջ ընթացքը, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաեւ դաշնամուրային նվագակցությամբ եւ կենդանի կատարմամբ հնչեցրել “LoveWave” մրցութային երգը:

«Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»:Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա զգացմունքներով հագեցած LoveWave ստեղծագործությամբ: Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգն ամբողջությամբ կառուցված է երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների հիման վրա: Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է: Իվետա Մուկուչյանը մրցութային բեմում ելույթ կունենա 5 բեք-վոկալիստների ուղեկցությամբ. նրանք են Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Սոնա Գյուլխասյանը եւ LoveWave երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը:

Հայերեն العربية English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին