Life

Լրատվամիջոցների ներկայացուցիչները Իվետա Մուկուչյանի առաջին փորձը լավագույն ելույթ են համարել

1 րոպեի ընթերցում

Լրատվամիջոցների ներկայացուցիչները Իվետա Մուկուչյանի առաջին փորձը լավագույն ելույթ են համարել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները երգչուհի Իվետա Մուկուչյանի «Եվրատեսիլ- 2016»-ի առաջին փորձը լավագույնն են համարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Ըստ լրատվամիջոցների ներկայացուցիչների քվեարկության` մեր երեկվա ելույթը կիսաեզրափակչի մասնակիցների շրջանում լավագույնն էր: Հիասքանչ է»,-նշել է նա: Մուկուչյանն իր առաջին փորձն է արել եվրատեսիլյան բեմում մայիսի 2-ին: Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում