Քաղաքականություն

Հայաստանի և Արցախի իշխանությունները հաստատակամ են ու վստահ. Լևոն Տեր-Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Արցախի իշխանությունները հաստատակամ են ու վստահ. Լևոն Տեր-Պետրոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հաստատակամ, վստահ ու հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկել ԼՂՀ նախագահի հետ:

«Այսօրվա մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ էին մեր խոսակցությունները: Գիտեք և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների մտահոգությունները, հաստատակամությունը, վստահությունը: Այնպես որ ես կարծում եմ, որ իշխանությունները հանգիստ զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Ստեփանակերտում մայիսի 3-ինտեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը եւ նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում